zeelproject.com / Բրենդներ / Comodo / Մեր մասին
Comodo

Մեր մասին


Մենք հայկական փափուկ կահույք արտադրող ընկերություն ենք: Կոմոդոյի (Իսպաներենից՝ "comodo") նշանակության համաձայն՝ մենք ձգտում ենք ապահովել հարմարավետություն, հանգստություն և կոմֆորտ։ Մեր առաքելությունն է կերտել որակ և հուսալիություն։ Քանի որ անվանումն ինքնին ստեղծում է հարմարավետության զգացում, անվան նշանակությունը և ուղերձը փոխկապակցված են։ Մեր ոգեշնչման աղբյուրը մարդիկ են, բնությունը, դիզայներները, և պարզապես մեզ շրջապատող գեղեցկությունը։ Մեր հիմնանպատակն է արտադրել բարձրորակ, հարմարավետ և միաժամանակ ինքնատիպ կահույք։ Կոմոդոն ստեղծում է ցանկացած բարդության կահույք։ Մենք կյանքի ենք կոչում դիզայներների նույնիսկ ամենախենթ պատկերացումները ու հավատում ենք, որ չկա վատ դիզայն։ Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես է այն իրականացվում։

Կարգախոս՝ Վերարժևորենք որակյալը