Madera Furniture Factory
Madera (իսպաներենից թարգմանաբար՝ փայտ )կահույքի արտադրամասը շուկայում իր ուրույն տեղը գտել է իր յուրօրինակ ոճով և մոտեցմամբ: Մենք համագործակցում ենք ինչպես Հայաստանում առաջատար դիզայներական ստուդիաների՝ Futuris architects, Imagenan Architect, այնպես էլ անհատական դիզայներների հետ:

Երկարակեցություն և դիմացկունություն՝ ահա որակյալ կահույքի բանաձևը: Առաջնորդվելով այս մոտեցմամբ՝ մենք ընտրում ենք բացառապես բարձրորակ հումք և նյութեր: Արտադրությունում օգտագործվում են բարձրակարգ փայտանյութեր և իտալական բարձրորակ ներկանյութեր: Madera-ի ավելի քան 20 տարվա փորձ ունեցող թիմը կարողանում է գոհացնել անգամ ամենաքմահաճ հաճախորդին: Մեզ վստահում են կատարած աշխատանքի որակի, և ինչն ամենակարևորն է, պատվիրատուի հետ հաստատված ժամանակահատվածում պատվերը կատարելու համար: Madera-ն արտադրում է այնպիսի կահույք, որը թույլ կտա հանգստանալ անգամ ամենածանր օրվա վերջում, ստեղծելով հարմարավետ անկյուն ուր անվերջ ցանկանում ես վերադառնալ: Մեր նպատակն է մեր գործում հասնել կատարելության: