Novacolor
Novacolor հիմնադրվել է 1982 թվականին Ֆորլիում՝ Իտալիայի արդյունաբերական շրջաններից մեկի սրտում: Այն առաջատար դիրք է զբաղեցնում պրեմիում դասի դեկորատիվ ներկերի արտադրության ոլորտում և ներկայացված է ավելի քան 80 երկրներում: Novacolor Armenia-ն Novacolor Իտալիա ընկերության բացառիկ պաշտոնական ներկայացուցիչն է և ավելի քան 10 տարի է, ինչ ներկայացված է Հայաստանում՝ սպառողին առաջարկելով ավելի քան 30 տեսակի դեկորատիվ ներկեր, որոնցով կարելի է կյանքի կոչել դիզայներական մտքի ամենահամարձակ և նորարական մտահաղացումները: Novacolor-ն իր արտադրության մեջ օգտագործում է նոր սերնդի նյութեր և շարունակաբար գտնում նորանոր լուծումներ՝ կարևորելով շրջակա միջավայրի էկոլոգիական մաքրությունը:

Novacolor, գույներ, որոնք վերարտադրում են բնությունը։