TOP CO Armenia
TOP CO Armenia -ն երեսպատման շերտերի միանգամայն նոր մշակույթ է։ Այն բոլորի կողմից սիրված հարմարավետության և էսթետիկայի մասին է։ Վառ երևակայություն և նորանոր հնարավորություններ։ Ահա, թե ինչ է առաջարկում TOP CO Armenia-ն։

Պրոդուկտը, որն իր մեջ ունի և՛ նյութական, և՛ էսթետիկ տարրեր, կրում է Թոփշիթ անվանումը։ Այն PVC տախտակի տեսակ է, որը առաջարկում է դիզայներական մի շարք հետաքրքիր լուծումներ և տեխնիկական հատկանիշների մի ամբողջ համալիր․ այն 100% ջրակայուն է, ջերմամեկուսիչ, գունակայուն, հեշտությամբ տեղադրվում է և հեշտ մաքրվում։ Ինչ վերաբերում է դիզայներական լուծումներին, վերին շերտը Ձեզ կհիշեցնի բնական քար, փայտ, կերամիկա, կաշի, պաստառ և նույնիսկ կարող է ունենալ փայլատ կամ փայլուն մոնոխրոմային դիզայն: Մի խոսքով՝ TOP CO Armenia -ն հրաշալի և հասանելի այլընտրանք է բնական նյութերի համար, որը, միանշանակ, կնվաճի ինտերիերի դիզայներների սրտերը։