Tufenkian Carpets
«Թուֆենկյան գորգեր» ընկերությունը միակն է, որ արտադրում է բացառիկ ձեռագործ գորգեր Հայաստանում։ Նրան հաջողվել է մեկտեղել դարերի խորքից եկած հայկական հնամենի ավանդույթները և ժամանակակից միտումները։

Հանգուցված 100% բնական տիբեթական և հայկական բրդից՝ յուրաքանչյուր մանրաթել իր մեջ կրում է ժամանակակիցի, անցումայինի և ավանդականի շունչը:

Թուֆենկյան յուրաքանչյուր գորգ լուռ վկան և կրողն է հին հայկական բազմադարյա ավանդույթների և առանձնանում է իր պերճաշուք տեսքով։

Գորգերի բացառիկության մասին են խոսում ձեռագործ վարպետությունը և բարձրակարգ նյութերի օգտագործումը։